|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր՝ հունիսի 16-ին, տեղի է ունենում ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։
Մասնավորապես, այսօր խորհրդարանը քննարկելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված 3 քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականը ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներին, երկրորդը Ծառուկյանի տնտեսական գործունեությանը:
ԲՀԿ-ն հայտարարում է՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Ինքը Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման եւ գնալու է մինչեւ վերջ:
Նշենք նաև, որ միևնույն ժամանակ այսօր խորհրդարանում մեկնարկում են հերթական նիստերը. օրակարգում ընդգրկված է 42 հարց:
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.