Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
««Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։
Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, ապա․ «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված․․․ բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։
Այսինքն՝ առցանց հետեւե՞լ է։ «Ոչ, նախապես տեղյակ է եղել օրակարգի մասին, նիստից հետո էլ՝ քննարկման արդյունքների մասին»։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրակարգի գլխավոր հարցը կրկին ԲՀԿ-ն է եղել․ «Իմ քայլը» ժամանակավոր հրադադար է վերցնում, սպասում են հակառակորդ կողմի քայլերին, որ ըստ այդմ կողմնորոշվեն՝ հանե՞լ ողջ արսենալը, թե՞ ոչ»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: