Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։
Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման և մասնագիտության նկատմամբ բուժաշխտողների հետաքրքրությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր։
Ի դեպ, համաճարակաբանների պակասը տարիներ շարունակ առկա է հանրապետությունում։ Դեռ անցյալ տարվանից զարգացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիուտի Համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնը, որի շրջանակներում վերապատրաստվելու և կրթվելու հնարավորություններ են ստեղծվել և այս նոր իրողությունը հաշվի առնելով գործընացն ավելի լայն թափով է իրականացվելու։
Մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են, որ այս շրջանում կենտրոնների մասնագետներն աշխատում են գերլարված ռեժիմով և ապահովում են պացիետների վաղ հայտնաբերումը, պարզում նրանց սերտ շփումների շրջանակը և կազմակերպում իքնամեկուսացումը, ինչպես նաև կատարում են նմուշառումներ և տեղափոխում լաբորատորիաներ։
Քննարկման ընթացքում պարզ է դարձել նաև, որ խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ։
Նախարարը հայտնել է, որ մեքենաների թարմացման գործընթացն արդեն իսկ սկսվել է և 6 ամենագնացներ ու 5 շտապօգնության մեքենա (Ford մակնիշի) առաջիկայում կտրամադրվի կենտրոններին։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում մեկնարկելու է ՀՎԿԱԿ-ի երեք մասնաճյուղերի, մասնավորապես Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքներում տեղակայված շենքերի վերանորոգումը և սարքավորումներով հագեցումը։ Նշենք, որ հինգ մարզային մասնաճյուղերում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Դրանք են՝ Գեղարքունիում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Շիրակում տեղակայված մասնաճյուղերը։
Վերջում, մարզային պատասխանատուները ներկայացրել են նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մարզերի կտրվածքով։
Նախարարն արձանագրել է բարձրացրած բոլոր հարցերը և հանձնարարել ներկայացնել առաջարկներ՝ խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ կատարած ծանր աշխատանքի համար։