Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում 88 տարեկան հասակում մահացել է երկրի 22-րդ Գլխավոր շտաբի պետ Իսմաիլ Հաքքի Քարադայըն։ Նշվում է, որ նախկին բարձրաստիճան զինվորականը տառապում էր քաղցկեղով։
Քարադայըն ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 1994-98 թթ.։ Նրա օրոք է տեղի ունեցել Թուրքիայի վերջին հաջող ռազմական միջամտությունը։ 1997 թ. փետրվարի 28-ին Քարադայի գլխավորությամբ տեղի ունեցավ ռազմական միջամտություն։ Թուրքիայի աշխարհիկության պահապան զինվորականների միջամտությամբ երկրում իշխանության եկած իսլամականները հեռացվեցին իշխանությունից։
2002 թ. իշխանության եկավ չափավոր իսլամական հայացքներ ունեցող Էրդողանը, ինչը դժգոհություն առաջացրեց զինվորականների մոտ։ 2007 թ., երբ Թուրքիայում պետք է նախագահ ընտրվեր (խորհրդարանի կողմից), առաջադրվել էր Էրդողանի կուսակից Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը։ Սակայն Քարադայի միջամտությամբ խորհրդարանում Գյուլի ընտրությունը չեղարկվում է, իսկ երկիրը ընկղմվում քաղաքական ճգնաժամի մեջ, որը շուտով հաղթահարվում է նշանակված արտահերթ ընտրությունների միջոցով, որից հետո Գյուլն անարգել դառնում է երկրի նախագահ։
Քարադայը 2018 թ. 1998 թ. ռազմական միջամտության համար դատապարտվում է ցմահ ազատազրկման, սակայն տարիքի և հիվանդության պատճառով ազատ է արձակվում։