|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեխիկոյում մամոնտների եւ մարդկանց հնագույն գերեզմանոց են հայտնաբերել. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Մեքսիկայի անթրոպոլոգիայի եւ պատմության ազգային ինստիտուտին հղումով։
Նշվում է՝ մամոնտները, որոնց մնացորդները հայտնաբերվել են օդանավակայանի կառուցման վայրում: Այդ կենդանիներն ապրել են Հյուսիսային Ամերիկայում գրեթե 12 հազար տարի առաջ՝ պլեյստոցենի դարաշրջանում:
Մարդկանց գերեզմանները հայտնաբերվել են Ֆելիպե Անխել օդանավակայանի կառուցման ժամանակ: Նրանք ապրել են մ.թ. 8-9 դարերում: Հնագետների խոսքով՝ ոսկորների մոտ հայտնաբերվել են հնագույն կերամիկական իրեր, մասնավորապես՝ ամաններ եւ արձաններ:
Օդանավակայանի տարածքում նախատեսվում է թանգարան-արգելոց ստեղծել: Համապատասխան ծրագրերն արդեն հաստատել է Մեքսիկայի պաշտպանական գերատեսչությունը: