|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքը։
Ըստ նախարարության ներկայացրած հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:
Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաև, որ ներկայումս զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաև 1998-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց, հատուցում կստանան նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները (ընտանիքները):