կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-10 13:44
Առանց Կատեգորիա

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

ՀՀ  Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»,-գրել է մարզպետը։