|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երկրորդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, ստուգել անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հաշվի առնելով դիրքերի տեղակայման բարձրությունն ու մարտական հերթապահության առանձնահատկությունները՝ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ինժեներական ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ: