Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհական կողմի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:
Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:
Երկկողմ օրակարգի համատեքստում Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աշխուժացնել հայ-լեհական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ այդ թվում, քաղաքական երկխոսության ամրապնդման միջոցով:
ԱԳ նախարարների քննարկման օրակարգում էր համավարակի արդյունքում ստեղծված պայմաններում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման հարցերը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Չապուտովիչն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես արժեքահեն փոխգործակցությունը խթանող հարթակի: Այս համատեքստում նախարար Մնացականյանը շեշտեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ համագործակցության զարգացման գործում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ: