կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 17:58
Հասարակություն

ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. եղանակի կանխատեսումը

ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. եղանակի կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 29-ի ցերեկը, ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 28-ի ցերեկը սպասվում է, 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։