Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Օրակարգում պետբյուջեի փոփոխություններն են.
Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է հետեւյալ երկու նախագծերի փաթեթը.
1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ,
2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Այսօր ԱԺ-ն շարունակում է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումները:
Այնուհետև կքննարկվի նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումները:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.