Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հայաստանում ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 69 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1677 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 1746 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 17931 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 589): Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ (մեկ օրում ավելացել է 39-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 833 անձ (վերջին մեկ օրում՝ 30 մարդ), 28 պացիենտ մահացել է: