|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Անհրաժեշտությունից ելնելով՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը այցելել է նաեւ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: