|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ավստրալիայում մեկնարկել է կորոնավիրուսի 2 հնարավոր պատվաստանյութերի նախակլինիկական հետազոտությունների անցկացումը. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:
Նշվում է՝ պատվաստանյութերը մշակվել են Օքսֆորդի համալսարանի ու ամերիկյան Inovio Pharmaceutical ընկերության կողմից, իսկ Առողջապահւթյան համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է դրանց փորձարկումը կենդանիների վրա:
Միևնույն ժամանակ հավելվում է՝ փորձարկումը կկատարվի կզաքիսների վրա, որոնք վարակվում են նույն կերպ, ինչպես մարդիկ:
BBC-ն նշում է նաև, որ աշխարհի մի շարք երկրներում մեծ արագությամբ անցկացվում են պատվաստանյութի մշակման աշխատանքներ: Մասնագետների խոսքով՝ համաշխարհային համագործակցությունն այս հարցում աննախադեպ է, որովհետև սովորաբար ներկա փուլին հասնելու համար պահանջվում է 1-2 տարի: