Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Փասադենա նահանգի հոսպիտալներից մեկում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է Լոս Անջելեսի Գլենդորա քաղաքի բնակիչ Ջոֆֆրի Ղազարյանը, ում մոտ վիրուսը հայտնաբերվել էր անցյալ շաբաթ. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է «Ասպարէզ» օրաթերթից։
Ղազարյանը մահացել է հինգշաբթի առավոտյան. հիվանդանոցում նա 5 օր միացված էր թոքեր օդի մատակարարման սարքին, այն բանից հետո, երբ մարտի 13-ին նրա մոտ հայտնաբերվեց համաճարակը։
«Նա շատ էր տառապում, բայց իսկական կռիվ էր տալիս։ Մենք կկարոտենք մեր Ջեֆֆին ամեն օր», - իր ֆեյսբուքյան էջում գրում է Ջոֆֆրիի քույրը։
Ղազարյանի ընտանիքը TMZ լրատվական կայքին հայտնել էր, որ Ղազարյանը Լոս Անջելեսից մեկնել էր Օռլանդո՝ աշխատանքային կոնֆերանսի, սակայն որոշել էր այդ ընթացքում նաև ընկերների հետ այցելել այնտեղի «Դիսնեյի աշխարհ» և «Տիեզերական այգի»։
Ընտանիքը նշել է, որ մարտի 7-ին Ղազարյանի մոտ հազ սկսվեց, իսկ հաջորդ օրը հազից սկսեց արնահոսել։ Նա վերադարձավ Լոս Անջելես և անմիջապես ուղևորվեց հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ։ Հիվանդանոցում պարզվեց, որ Ղազարյանն ուներ թոքաբորբ և ստուգվեց կորոնավիրուսի առկայությունը։
Մարտի 13-ին թեստի պատասխանները դրական ցույց տվեցին և պարզվեց, որ նրա թոքերն արդեն 60-70 տոկոսով խցանված են թոքաբորբով։
Ընտանիքը նաև հայտնեց, որ Ղազարյանն ուներ ասթմա և բրոնխաբորբ և 2016 թ. քաղցկեղի վիրահատություն էր տարել։