Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվա Հունգարիայի ԱԳ նախարարի այցը փաստում է՝ չնայած կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին աշխարհում իրավիճակի բարդացմանը, կյանքը շարունակվում է: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նախքան հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ բանակցությունների մեկնարկը. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
«Կորոնավիրուսի հետ կապված աշխարհում դժվարին իրավիճակ է ստեղծվել, բայց կյանքը շարունակվում է,»-հստակեցրել է նա ու հավելել. -«Մենք գնահատում ենք կարծիքների փոխանակման հնարավորությունն այն մասին, թե գործերն ինչպես մեր երկկողմ հարաբերություններում պայմանավորվածությունների առումով, որոնք ձեռք են բերվել անցյալ տարվա հոկտեմբերին Բուդապեշտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ, եւ անկասկած, միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը դիտել վերջին իրադարձությունների համապատկերում»: