կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 11:55
Իրավական

Ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Պաշտպանության բանակի N զորամասի տարածքում 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում,  հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արցախում զինծառայող է հանկարծամահ եղել: