Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռվացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտագություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձները գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։
«Այսպես է ժողովրդի իշխանությունը դիմավորում իր իսկ ժողովրդին։ Ոստիկանների հսկայական զանգված հրապարակում է։ Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռվացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտագություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձները գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն։ Այսպիսինն է ժողովրդի իրական իշխանությունը։
Իսկ վարչապետը մեր ժողովրդի հետ է միայն իր սիրած վիրտուալ աշխարհում՝ ֆեյսբուքում, յութուբում և այլն։ Այդ տիրույթում նա կարողանում է ֆեյք լայքեր հավաքել։ Բայց իրականությունն այն է ինչ այսօր կատարվում է հրապարակում»,- գրել է նա։