|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
2019թ.-ին հայ-ռուսական հարաբերությունները աչքի են ընկել փոխվստահության խորացմամբ և դրական զարգացման դինամիկայով․ ըստ Yerkir.am-ի՝ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Վարդուհի Հարությունյանը:
Տարվա ընթացքում եղել են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցեր, հանդիպումներ:
«Հայաստանի վարչապետը անցնող տարվա ընթացքում հանդիպել է ՌԴ իր գործընկերոջ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կարևոր է Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երևան: Քննարկումները շարունակվել են նաև խորհրդարանական ձևաչափով, պաշտպանական գերատեսչությունների մակարդակով»,- ասել է քաղաքագետ Հարությունյանը:
2020 թ.-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա, Վլադիմիր Պուտինն էլ Հայաստան կայցելի:
«Տարվա ընթացքում ռուսական կողմից կարևոր ռազմատեխնիկա ենք ձեռք բերել՝ «Տոռ» զենիթահրթիռներ, Սու-30»,-նշել է Վարդուհի Հարությունյանը:
Ռուսաստանը Հայաստանին համարում է իր ռազմավարական դաշնակիցն ու տնտեսական թիվ մեկ գործընկերը՝ վստահեցրել է քաղաքագետը: