| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Այս մասին Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական, 0-ից բարձր։ Օրինակ եթե Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -5․․․-8 աստիճան ցուրտ, ապա արդեն նոյեմբերի 28-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2․․․+4 աստիճան տաքության սահմաններում։ Տեղումներ կանխատեսվում է միայն նոյեմբերի 28-ին, հատկապես լուսադեմին։ Մնացած օրերեին հանրապետությունում գերակշռելու է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ»: