| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև օրեր առաջ ձեռք բերված՝ 120-ժամյա հրադադարի մասին պայմանավորվածության ժամկետը սպառվել է: Հրադադարը նախատեսված էր քրդերին Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» դուրս բերելու համար. հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նաև կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն այս ընթացքում չի կատարել իր խոստումները:
«Խոստումները չեն կատարվել: Մեր՝ զիջումների գնալու պարագայում ճանապարհ կբացվի ահաբեկչական կազմակերպության համար»,- հայտարարել է նա:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ քրդական խմբավորումների դուրսբերման ընթացքում գրանցվել է 42 խախտում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: