կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 20:43
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը Լառնակայի «Ամոխոստոս» մարզադաշտում 4 անպատասխան գնդակ ընդունելով պարտվել է Կիպրոսի հասակակից ընտրանուն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Միևնույն մրցավայրում այս թիմերի միջև ընկերական 2-րդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 19-ին։

Գոլերը՝

Ֆոտի Անտոնիո՝ 13'; 40'

Օկաս Գեորգիոս՝ 58'

Գեորգեու Անդրեաս` 67'

Հայաստանի Մ-17 հավաքական

1․ Գոռ Մատինյան (13․ Սամվել Հակոբյան, 45'), 3․ Սամվել Սամվելյան (6․ Գոռ Առաքելյան, 65'), 4․ Ստյոպա Մկրտչյան, 5․ Էրիկ Սիմոնյան, 7․ Լևոն Վարդանյան (12․ Ռաֆայել Մանասյան, 45'), 9․ Արթուր Սերոբյան (19․ Կարեն Դավթյան, 75'), 10․ Յուրի Քոլոզյան (ա) (16․ Դավիթ Աթայան, 50'), 15․ Կարեն Հովհաննիսյան (8․ Էդգար Փիլոյան, 75'), 17․ Միսակ Հակոբյան (11․ Սպարտակ Հայրապետյան, 37'), 18․ Սարգիս Սահակյան, 22․ Կարեն Գալստյան

Պահեստայիններ՝

2․ Էդգար Թամազյան, 24․ Անդրանիկ Մարտիրոսյան

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Լեսկանո