|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Օրերս հայտնի դարձավ, որ բժիշկները Քիմ Քարդաշյանի մոտ գայլախտի և ռևմատոիդ արթրիտի ախտանիշեր են հայտնաբերել, ինչի մասին առաջինը տեղեկացել է Keeping Up With The Kardashians իրապատում շոուի նոր եթերաշրջանի հանդիսատեսը: Today հեռուստաշոուի շրջանակներում Քիմը մեկնաբանել է իր առողջական վիճակը: Գրում է buro247.ru-ն:
«Ես զարմանահրաշ բժշկի եմ գտել, բժիշկ Ուոլեսին, որը պարզել է իմ խնդրի պատճառը: Ցավոք սրտի, ստիպված էի դեղամիջոցներ ընդունել ախտանշանների դեմ պայքարելու համար: Մենք գործողությունների ծրագիր ենք մշակել:
Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, սակայն աուտոիմունային խնդիրներն իսկապես վախեցնող են: Մինչ վերջերս ես չէի էլ մտածում, որ հիվանդների շարքին կդասվեմ: Մտքեր են պտտվում գլխումս, ամենավատի մասին ես մտածում: Այդ ամենի պատճառով իսկապես հայտնվում ես ընկճված վիճակում: Ես դուրս եմ եկել այդ վիճակից, սակայն շատ էի վախեցել»,- ասել է Քիմը։
Քարդաշյանը հավելել է, որ այս թեմայով ավելի մանրամասն կխոսի իրապատում շոուի նոր մասում: