|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։
Համաձայն ստացված տեղեկատվության` տուժել է 1980թ․ ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և նրաերկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին):
Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, տեղի ժամանակով 02.30–ին սարսափելի վթար է տեղի ունեցել Ստավրոպոլում. բեռնատարի ու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով մահացել է 5 մարդ, տուժել` 18–ը։