|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում:
Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության ստեղծման մեջ: