|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:
«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ:
Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:
Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:
Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:
Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»»,- գրել է նա: