ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է հեղեղումներից տուժած Իրկուտսկի շրջան, ուր բնական աղետի հետ կապված հայտարարվել է արտակարգ վիճակ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Պուտինը այստեղ է ժամանել միանգամից Ճապոնիայից, ուր մասնակցում էր «Մեծ 20-յակ»-ի գագաթաժողովին: Նա շտապ խորհրդակցություն է անցկացրել:
Հիշեցնենք, որ Իրկուտսկում հեղեղումներ են առաջացրել առատ տեղումները: Տուժել է 31 բնակավայր, 3700 տուն ջրի տակ է անցել: Վերջին տվյալների համաձայն, հեղեղումներից 3 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ հոսպիտալացվել է:
Պուտինը կարգադրել է, որ ֆինանսական օգնություն տրամադրվի տուժած ընտանիքներին: