կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 09:52
Քաղաքական

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և համանախագահների հանդիպումը

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և համանախագահների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է:  Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վաշինգտոնում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»,- գրել է նա:‬

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։