|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Չինաստանը խստորեն կկատարի իրանական միջուկային գործարքի շրջանակում իր պարտականությունները: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Չինաստանի վճռականությունը գործարքը պահպանելու հարցում անկոտրում է: Չինաստանը, որպես կոնկրետ քայլ, սերտորեն կհամագործակցի բոլոր կողմերի հետ` Արաքայի միջուկային ռեակտորի արդիականացման գործում առաջընթացի հասնելուն աջակցելու համար»,- ասել է նա: