|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց, հայտնում են Արցախի ՊՆ-ից։
Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են համարժեք քայլերի՝ շարունակելով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: