|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է մարտի 24-ից 29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանն էական աջակցություն ցուցաբերած` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, օլիմպիադայի ժյուրիի անդամներին և լավագույն արդյունքներ արձանագրած մասնակիցներին:
Համալսարանն արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իր մասնակցությունն ունենալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում արդեն երկրորդ անգամ անցկացվող օլիմպիադայի ընթացիկ և նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը, արդյունավետ համարելով ՀՀ պաշտպանության նախարարության և կրթօջախի համագործակցությունն ու ընդգծելով համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը օլիմպիադայի աշխատանքների կազմակերպմանը, համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:
Հանդիպման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների խրախուսել է պատվոգրերով: