Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Մոտ 26 փոխնախարարներ են աշխատանքից ազատվել մի շարք նախարարություններից:
Այսպես` Դավիթ Սարգսյանն ու Բաբկեն Տեր Գրիգորյանն ազատվել են սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից,
Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը, Գևորգ Լոռեցյանը և Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից,
Տիգրան Գալստյանն ու Նազենի Ղարիբյանը՝ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից,
Վարդան Գևորգյանն ու Հակոբ Վարդանյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից,
Տիգրան Գաբրիելյանը, Արտակ Քամալյանն ու Գառնիկ Պետրոսյանը՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից,
Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանն ու Լուսինե Առաքելյանը՝ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից,
Գեղամ Վարդանյանը, Բագրատ Բադալյանն ու Արմեն Արզումանյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոններից,
Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանն ու Մանե Ադամյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոններից,
Վաչե Տերտերյանը, Լիլիա Շուշանյան և Կարեն Իսախանյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոններից,
Իրինա Ղափլանյանը՝ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները: