կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 09:38
Սպորտ

«Արսենալ»-ը Եվրոպա լիգայի հաջորդ փուլում է

«Արսենալ»-ը Եվրոպա լիգայի հաջորդ փուլում է

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է բելառուսական ԲԱՏԷ-ին: 4-րդ րոպեին տանտերերի ինքնագոլի արդյունքում բացվել է հաշիվը:   39-րդ րոպեին Շկոդրան Մուստաֆին հաշիվը դարձրել է 2:0, իսկ 60-րդ րոպեին փոխարինման մտած Սոկրատիսը խփել է լոնդոնյան թիմի վերջին գոլը: 

Այս հաղթանակի շնորհիվ Ունաի Էմերիի թիմը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:  Դիմակայության առաջին խաղում ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ հաղթել էր նվազագույն հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ եւ փոխարինվել  78-րդ րոպեին: 

ԵԼ 1/8 եզրափակiչի ուղեգիր են նվաճել նաեւ «Ինտեր»-ը, «Չելսի»-ն, Զագրեբի «Դինամո»-ն, «Այնթրախտ»-ը, «Նապոլի»-ն,  «Զալցբուրգ»-ը, «Վալենսիա»-ն, «Վիլայռեալ»-ը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը, «Կրասնոդար»-ը, «Բենֆիկա»-ն, «Ռեն»-ը, Կիեւի «Դինամո»-ն, Պրահայի «Սլավիա»-ն: