Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նախ քննարկվել է միջխորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության համամասնության հարցը, որից հետո քննարկվել եւ հաստատվել է «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումը:
Պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Գայանե Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ Տարոն Սիմոնյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: