|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կայցելի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019-ի նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ապա РИА Новости-ն հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում նման հանդիպում դեռ չկա:
«Որքանով ես գիտեմ, հանդիպում նախատեսված չէ: Դուք գիտեք, որ նրանք հաճախ են հեռախոսազրույց ունենում և հանդիպում: Ուրբաթ օրը բավականաչափ ծանրաբեռնված է, այդ պատճառով չգիտեմ` կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ: Դեռ նման շփումներ չեն համաձայնեցվել»,- ասել է նա: