Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 12-14-ը Մինսկ են մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում են ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: