Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը, որում, օրինակ, նշվում է. «Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում: ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես` գյուղական տարածքներում»:
Զեկույցում նաև ասվում է, որ «զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ են հայտնել անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ, հատկապես` առցանց տիրույթում»:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների աշխատանքին, ապա, ըստ զեկույցի, որոշ ԶԼՄ-եր շարունակում են դիտարկվել որպես քաղաքական ուժերի հետ փոխկապակցված: «Լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ, այդ թվում` Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշեցին որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակեցին որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես` վարչապետի հասցեին քննադատությունների համար»:
Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ: