|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակն արդեն հայտնի է: Yerkir.am-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ հենց ինքն էլ գլխավորում է ցուցակը։ Ցուցակի երկրորդ համարն է լրագրող Մարիամ Մանուկյանը, իսկ երրորդը՝ կիբերնետիկ Գևորգ Հովսեփյանը։
«Քաղաքացի', պաշտպանիր հեղափոխության իդեալները», «Գիտաարդյունաբերական և մշակութային Հայաստան». այս կարգախոսներով է կուսակցությունը մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Մեր տնտեսական պլատֆորմի հիմքը կլինեն սոցիալական, շուկայական, տնտեսական բարեփոխումները: Հարուստներ, այո, պետք է լինեն Հայաստանում, բայց ոչ` օլիգարխներ: Աղքատներ չպետք է լինեն Հայաստանում»,- ասաց Շիրինյանը: