|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարճ է լինելու: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. գրում է РИА Новости-ն:
««Քսանյակի» շրջանակում երկար և հանգամանալից հանդիպում է նախատեսվում, իսկ Փարիզում` կարճ»,- ասել է Ուշակովը:
Հիշեցնենք, որ առաջնորդները Փարիզում են լինելու` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Իսկ «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովը կկայանա Բուենոս Այրեսում նոյեմբերի 30-ին: