կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-25 11:07
Հասարակություն

Ժնևում հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Արամ Ա-ն. լուսանկարներ

Ժնևում հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Արամ Ա-ն. լուսանկարներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ժնեւում անակնկալ հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի հետ` շնորհավորելով նրա հոգեւոր գործունեության 50-ամյակի առթիվ. տեղեկացնում է armenianorthodoxchurch-ը:

«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ամբողջ հայ ժողովրդին»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետեւ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլեւ հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:

Արամ վեհափառն իր հերթին նշել է, որ իր հիսնամյա ծառայության ընթացքում հայրենիքը, հոգեւոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝ այն համարելով ազգային ինքնության կարեւորագույն սյուներից մեկը:

Image may contain: 2 people, people smiling, people standing and indoor

Image may contain: 2 people, people sitting, suit and indoor

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 1 person, sitting and suit