կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 10:06
Քաղաքական

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսա­ստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ: 

Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտ­նելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը: 

Իսկ Մայրապետյանի գո՞րծը: «Այդ առնչությամբ ևս նա անհանգս­տություն չունի, կարծում է, որ ընտրու­թյուններից հետո այն ևս կմարի»: Ըստ նույն աղբյուրի՝ օրերս Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հանդիպել են, քննարկել ընտրությունների, ապագա զարգացում­ների խնդիրները: 

«Երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաև Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի»: 

Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չստորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում և՝ փողոցային-միտինգային:

Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են. «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ինչ է լինելու»:

Նյութն ամբողջությամբ՝թերթի այսօրվա համարում: