|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին:
Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել են «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Բոբկով Անդրեյ Միխայիլովիչ, Բելառուսի քաղաքացի) և կենցաղային տեխնիկայով բեռնված կցորդը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Դիլիջանի թունելը բաց է: