կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-28 21:40
Հասարակություն

Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները

Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման օրակարգում են երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: 
 
Մոսկվա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում նաև Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ: