|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը:
Եվ այսպես` Ռոբերտ Քոչարյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանավորման որոշում է ընդունվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Քոչարյանը կալանավորվեց երկու ամսով:
Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ, երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: