Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել: Հրապարակմանն արձագանքել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Հայտարարությունը` ստորեւ:
Դատախազության իրավունքն է՝ հաշվի չառնելով Ֆինանսների նախարարության եզրակացությունը, ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքները և մամուլում հնչեցված մի շարք պարզաբանումները՝ սեփական կարծիքն ունենալ յուրաքանչյուր իրավիճակի մասին: Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցելու որոշումը զարմանալի էր, իսկ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ ոչ կոռեկտ և չհիմնավորված:
Դա թույլ է տալիս ենթադրել, որ դատախազությունը քրեական գործի հարուցումը նախաձեռնել է՝ պայմանավորված ո՛չ թե դրա անհրաժեշտությամբ, այլ զուտ թեմայի հանրային հնչեղությամբ: Բայց նաև ուզում ենք հավատալ, որ այս գործընթացի շարունակությունը ժառանգած Քննչական կոմիտեն զերծ կմնա հանրությանը հաճոյանալուց և նախաքննությունը կիրականացնի անաչառ: Սա առաջին հերթին Հանրային հեռուստաընկերության ցանկությունն է, և մենք մեր կողմից հայտնում ենք այս ուղղությամբ լիարժեք աջակցության պատրաստակամություն: