Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թբիլիսիի կենտրոնում անցկացվող «անարդարության դեմ» բողոքի ցույցերի չորրորդ օրն ավարտվել է, սակայն ցուցարարները, որոնց թվում կան նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, մտադիր են հաջորդ քայլերն անել գլխավոր նպատակին՝ կառավարության հրաժարականին հասնելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները հայտարարել են, որ երկուշաբթի՝ հունիսի 4-ին, ակցիայի կազմակերպիչներից Զազա Սալարիձեն ընդդիմադիր առաջնորդների հետ պետք է հանդիպի վարչապետի հետ և երկխոսություն սկսի կառավարության լուծարման վերաբերյալ: Կազմակերպիչները հայտնում են, որ եթե վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվի հանդիպում անցկացնել, հաջորդ կիրակի նրանք ավելի մասշտաբային հավաք կկազմակերպեն, իսկ մինչ այդ շարունակվելու են ամենօրյա բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել: Բանն այն է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն: