|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Մայիսի 20-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենա է կայանած):
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել՝ 12:28-ին: Կիսանկուղում (35 քմ) այրվել են փայտ (2 խմ), Vovlo F9 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, մասամբ ջերմահարվել են կիսանկուղի առաստաղն ու պատերը:
Տուժածներ չկան: