|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 14-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հալիձոր-Տաթև 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ): Ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Տուժածներ չկան:
Ժամը 15:36-ի դրությամբ փրկարարները և «Ոսմար» ՍՊԸ-ի (ՃՇՇ) աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: