|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ռուսական կառավարության մամուլի ծառայությունը:
Մեդվեդևը հույս է հայտնել, որ այդ պաշտոնում Սարգսյանը կշարունակի առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցության զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների ու նախագծերի առաջխաղացմանը և ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:
«Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,- ասել է նա:
Մեդվեդևը նաև ընդգծել է Սարգսյանի անձնական ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերական և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: