|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 7-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում, տեղի է ունեցել փլուզում: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ըստ ստացված տեղեկության՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է Նոր Գեղի գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 26 տանը կից շինության պատը և ծածկը:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
ԱԻՆ մամուլի ծառայություն